TotalFootball.am


16.05.20 19:08

Մերտենսը պատրաստ է տեղափոխվել «Ինտեր»


«Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կդառնա ազատ գործակալ, կարծես թե ընտրել է ակումբ, որում ցանկանում է շարունակել կարիերան: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ ֆուտբոլիստը որոշել է պայմանագիր ստորագրել «Ինտերի» հետ:

33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին եվրոպական մի շարք ակումբներ, որոնց թվում էին նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Յուվենտուսը», «Մոնակոն» և «Նյուքասլը»: «Նապոլիում» ևս փորձում էին բելգիացուն համոզել՝ պայմանագիր ստորագրել:

Մերտենսը 2013-ին էր ՊՍՎ-ից տեղափոխվել «Նապոլի»: Նեապոլիտանական թիմի կազմում բելգիացին դարձել է Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0