TotalFootball.am


16.05.20 20:57

«Լիվերպուլը» պատրաստ է 45 մլն եվրո վճարել «Ռեալ Սոսյեդադի» պաշտպանի համար


«Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Դիեգո Լյորենտեն հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է La Razon-ը՝ բրիտանական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար 45 միլիոն եվրո ծախսել: Հենց այդքան է Լյորենտեի հրաժարագինը: Իսպանացին կենտրոնական պաշտպանի դիրքում է խաղում:

Այս մրցաշրջանում Դիեգոն 20 խաղ է անցկացրել «Սոսյեդադի» կազմոմ, որոնցում աչքի է ընկել երկու գոլային փոխանցմամբ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

Այս պահին «Լիվերպուլում» կենտրոնական պաշտպանի դիրքում խաղում են Վիրջիլ վան Դեյքը, Դեյան Լովրենը, Ջո Գոմեսն ու Ժոել Մատիպը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0