TotalFootball.am


18.05.20 16:59

Ռոբերտո Կառլոս. «Ռոնալդոն բացառիկ է. նրա հետ չեն համեմատվի անգամ Մեսսին ու Ռոնալդուն»


Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կարծիք է հայտնել նախկին թիմակից և հավաքականի խաղընկեր Ռոնալդոյի մասին:

«Ռոնալդոն առանձնանում էր մարզումների ժամանակ: Նա լավագույնն էր: Երբեք չի լինի մեկ ուրիշ «Ֆենոմենո»: Նրա հետ չեն համեմատվի անգամ Նեյմարը, Կրիշտիանու Ռոնալդուն կամ Լիոնել Մեսսին: Ռոնալդոն բացառիկ է:

Կարծում եմ՝ մեր ժամանակ ավելի դժվար էր գոլեր խփելը: Այն ժամանակ ֆուտբոլում ավելի շատ ուժային պայքար կար, իսկ հարձակվողները պակաս պաշտպանված էին: Բայց Ռոնալդոն կարողանում էր խաղադաշտում անել ամեն ինչ:

Երբ նա տեղափոխվեց «Ռեալ», շատ մարդիկ ակումբում չէին հասկանում, թե ինչ անհավանական ֆուտբոլիստի է հաջողվել ձեռք բերել: Ռոնալդոն այն ժամանակ զարմացրեց շատերին», - Կառլոսի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0