TotalFootball.am


18.05.20 20:54

Ռայոլան պատմել է, թե ինչու Հոլանդը չի տեղափոխվել «Յուվենտուս»


Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որի հաճախորդն է նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, պատմել է, որ ինքը խոչընդոտել է նորվեգացու՝ «Յուվենտուս» տեղափոխությանը:

«Հոլանդը չտեղափոխվեց «Յուվենտուս», քանի որ այնտեղ նրան կուղարկեին խաղալու երիտասարդական թիմում», - Ռայոլայի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով La Repubblica-ին:

19-ամյա Հոլանդը 2020 թվականի հունվարին «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Տրանսֆերի համար վճարվել է 20 միլիոն եվրո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0