TotalFootball.am


19.05.20 14:03

Վերները պատրաստ է տեղափոխվել «Ինտեր»


«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները պատրաստ է կարիերան շարունակել «Ինտերում»: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը դեմ էր իտալական Ա Սերիա տեղափոխվելուն, բայց հիմա փոխել է իր որոշումը: Այս մասին հաղորդում է Calciomercato-ը:

Վերների տրանսֆերն «Ինտեր» հնարավոր կդառնա, եթե «ներաձուրիները» վաճառեն Լաուտարո Մարտինեսին, որով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Վերների համար պայքարում ֆավորիտը «Լիվերպուլն» է: Գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

«ՌԲ Լեյպցիգի» հետ Վերների պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Հարձակվողի տրանսֆերային արժեքը 64 միլիոն եվրո է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0