TotalFootball.am


19.05.20 17:43

«Բարսելոնան» առաջարկել է Ռակիտիչ-Պյանիչ փոխանակում. «Յուվեն» պատասխանել է


«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

Ըստ Goal-ի լրագրող Ռոմեո Ագրեստիի տեղեկությունների՝ «Բարսելոնան» առաջարկել է փախանակել իր կիսապաշտպան Իվան Ռակիտիչին 30-ամյա բոսնիացու հետ, սակայն իտալական ակումբը մերժել է:

Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է, որ Ռակիտիչը կարող է լքել «Բարսելոնան» այս ամռանը:

Այս մրցաշրջանում Պյանիչը «Յուվենտուսի» կազմում 22 խաղի է մասնակցել Ա Սերիայի շրջանակում՝ դառնալով 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ռակիտիչը Պրիմերայի 21 խաղի է մասնակցել ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0