«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտնել է, որ այս մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը:
«Ես թիմում եմ արդեն 10 տարի և հասել եմ նրան, ինչին ցանկանցել եմ: Իմ շրջանն ավարտվում է, բայց ես միշտ կհիշեմ այս ակումբի մասին, այն ամենի մասին, ինչ ապրել եմ այստեղ: Հենց ամենասկզբից էլ մարդիկ ինձ անհավանական են վերաբերվել: Բայց հիմա իմ ընտանիքին ու ինձ նոր մարտահրավեր է պետք», - Սիլվայի խոսքերն է մեջբերել Mirror-ը:
Սիլվան «Վալենսիայից» «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2010 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմել էր 28.75 միլիոն եվրո:Այս մրցաշրջանում 34-ամյա իսպանացին մասնակցել է ԱՊԼ-ի 19 խաղի, որոնցում խփել է 3 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: