TotalFootball.am


20.05.20 19:58

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մաթեյս դե Լիգտով


«Բարսելոնայի» ղեկավարությունը հետևում է «Յուվենտուսուի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի շուրջ ծավալվող իրավիճակին: «Կապտանռնագույնները» հետաքրքրված են 20-ամյա ֆուտբոլիստով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» փորձում էր Դե Լիգտին ձեռք բերել 2019-ի ամռանը, սակայն այն ժամանակ «Այաքսում» խաղացող պաշտպանն ընտրեց «Յուվեն»: Հոլանդացին դեռևս մտադիր չէ հեռանալ թուրինյան ակումբից, բայց եթե իրավիճակը փոխվի, կատալոնացիները կփորձեն ձեռք բերել նրան:

Իտալական գրանդի հետ Դե Լիգտի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 67.5 միլիոն եվրո է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0