Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է բաժանվել թիմի հարձակվող Գարեթ Բեյլից: Վերջերս «սերուցքայինները» փորձել են 30-ամյա ուելսցուն վաճառել MLS-ը ներկայացնող ակումբի, որի անունը չի նշվում: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով The Athletic-ին:
Խոսքն Արևելյան կոնֆերենցիայում հանդես եկող թիմի մասին է: «Ռեալին» մերժել են, քանի որ Բեյլի ֆինանսական պահանջները չափազանց բարձր են: Ըստ գործող պահմանագրի՝ ուելսցին տարեկան մոտ 15 միլիոն եվրո է ստանում և մտադիր չէ այլ ակումբում գնալ աշխատավարձի զգալի նվազեցման:
Բեյլը «Ռեալում» է 2013 թվականից: «Սերուցքայինների» հետ նա մեկ անգամ հաղթել է Լա Լիգան ու 4 անգամ դարձել ՉԼ գավաթակիր:
Ֆուտբոլիստի և իսպանական գրանդի միջև պայմանագիրը նախատեսված է մինրև 2021/22 մրցաշրջանի ավարտ: