TotalFootball.am


20.05.20 22:34

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Չելսին» երկարաձգեց Ժիրուի հետ պայմանագիրը


«Չելսին» երկարաձգել է թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում:

Ֆուտբոլիստի և անգլիական ակումբի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:

«Ուրախ եմ «Չելսիում» իմ ճամփորդությունն ու արկածները շարունակելու համար: Չեմ համբերում, թե երբ կկարողանամ վերադառնալ թիմակիցներիս հետ ֆուտբոլ խաղալուն: Անհամբերությամբ սպասում եմ կրկին «Չելսիի» մարզաշապիկը հագնելու հնարավորությանը, հատկապես մեր երկրպագուների առաջ, «Սթեմֆորդ Բրիջում» լեփ-լեցուն տրիբունաներով, երբ դա անվտանգ կլինի»,- ասել է Ժիրուն:

Ժիրուն «Արսենալից» «Չելսի» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0