Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական «Թվիթերում» հայտարարել է թիմի լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ֆուտբոլիստն ու գերմանական ակումբը կնքել են մինչև 2021 թվականի ամառ նախատեսված պայմանագիր: Հաջորդ մրցաշրջանի վերջում լեհ պաշտպանը կդառնա ազատ գործակալ, սակայն արդեն որոշել է ավարտել կարիերան:
Պիշչեկը «Բորուսիա» է տեղափոխվել 2010 թվականին «Հերտայից»: Այս մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Բունդեսլիգայի 21 խաղի, որոնցում խփել է 1 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում: