«Ինտերը» Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին դիտարկում է որպես Լաուտարո Մարտինեսին փոխարինողի: Այս մասին հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ արգենտինացին կարող է լքել «քաղաքայինների» կազմը եվրագավաթներից ակումբի 2 տարվա որակազրկման պատճառով: Հաղորդվում է, որ Լաուտարոյի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու դեպքում «Ինտերը» կփորձի ձեռք բերել Ագուերոյին:
Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2011 թվականին: Այս մրցաշրջանում Սերխիոն բոլոր մրցաշարերում 30 խաղի է մասնակցել «Սիթիի» կազմում»՝ դառնալով 23 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: