TotalFootball.am


21.05.20 20:58

Բունդեսլիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի


Գերմանական Բունդեսլիգայի նախագահ Կրիստիան Զայֆերտը հայտնել է, որ առաջին և երկրորդ Բունդեսլիգաներում 27-րդ և 28-րդ տուրերի խաղերը կմեկնարկեն լռության րոպեով՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի:

«Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում բազմաթիվ կյանքեր խլեց: Գերմանական պրոֆեսիոնալ ֆուտբոլը ցանկանում է իր ցավակցությունները հայտնել առաջիկա երկու տուրերում: Հարկավոր է նաև երախտագիտություն հայտնել և բարձր գնահատել նրանց աշխատանքը, ովքեր զբաղվում են բժշկությամբ, խնամքով, քաղաքականությամբ և շատ այլ բաներով: Մեր երկիրը անդադար պայքարում է համաճարակի հետևանքների դեմ», - Զայֆերտի խոսքերն է մեջբերել Գերմանական ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0