TotalFootball.am


22.05.20 11:57

Տեր Շտեգենը մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը 3 տարով երկարաձգելուն


Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ «Բարսելոնայի» բանակցությունները առաջընթաց են ունեցել, կողմերը մոտ են պայմանագիրը երկարաձգելուն: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեր Շտեգենը ցանկանում է նոր պայմանագրով հարկերի վճարումից հետո 18 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ տարեկան:

27-ամյա գերմանացին «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:

Այս մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է Պրիմերայի 26 խաղի, որոնցում բաց է թողել 29 գոլ: Կատալոնական ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0