«Յուվենտուսը» սկսել է բանակցությունը գործակալ Մինո Ռայոլայի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդում է le10sport.com-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ թուրինյան ակումբը Պոգբային դիտարկում է որպես Միրալեմ Պյանիչին և Ադրիեն Ռաբիոյին փոխարինողի, որոնք կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել ակումբը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Ինտերն» ու «Ռեալը»: «Կարմիր սատանաների» հետ ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Համաձայնագիրը ներառում է կետ, որը ՄՅՈՒ-ին թույլ է տալիս միակողմանիորեն երկարաձգել ֆուտբոլիստի հետ համագործակցությունը ևս 1 տարով: