TotalFootball.am


22.05.20 13:26

«Ման. Սիթին» չի ցանկանում բաց թողնել Ագուերոյին. նրանով «Ռեալն» ու «Ինտերն» են հետաքրքրված


«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ բաժանվել թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյից: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մադրիդի «Ռեալն» ու Միլանի «Ինտերը» մի քանի օր առաջ կապ են հաստատել Ագուերոյի գործակալի հետ, սակայն «քաղաքայինների» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել նրան:

Ագուերոն «Ման. Սիթի» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2011 թվականին: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 30 խաղի է մասնակցել՝ դառնալով 23 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիական գրանդի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0