TotalFootball.am


26.05.20 16:37

Զիդանը ճանաչվել է ՉԼ եզրափակիչների պատմության լավագույն մարզիչ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Squawka-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն մարզիչ:

Հիշեցնենք՝ Զիդանը միակ մարզիչն է, որին հաջողվել է հաղթել 3 անընդմեջ Չեմպիոնների լիգա: Բոլոր հաղթանակները եղել է «սերուցքայինների» հետ՝ 2016, 2017 և 2018 թվականներին:

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է: Նրան հաջողվել է 2 անգամ հաղթել ՉԼ-ն «Բարսելոնայի» հետ (2009 և 2011 թվականներին):

Լավագույնների եռյակը եզրափակել է Կառլո Անչելոտին: Նրան հաջողվել է ՉԼ-ն հաղթել 2 թիմի հետ. «Միլանի» հետ 2003 և 2007 թվականներին ու «Ռեալի» հետ՝ 2014 թվականին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0