TotalFootball.am


26.05.20 17:42

Բեյլ. «Չեմ հասկանում՝ ինչու է գոլֆի հանդեպ իմ սերը ոմանց համար խնդիր»


«Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ բացասաբար վերաբերվում գոլֆով իր տարվածությանը:

«Շատ մարդկանց համար գոլֆի հանդեպ իմ սերը խնդիր է: Ես չգիտեմ, թե ինչու: Այդ մասին արդեն շատ անգամ եմ խոսել: Բոլորը կարծում են, որ ամեն ինչ կարգին է, բայց ԶԼՄ-ներում կա կարծիք, որ ես պետք է գոլֆ խաղալու փոխարեն հանգստանամ, իմ տարվածությունը կարող է բերել վնասվածքների»« - Բեյլի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով The Erik Anders Lang Show պոդկաստին:

Այս մրցաշրջանում Գարեթը «սերուցքայիների» կազմում 18 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում: 30-ամյա հարձակվողն իր ակտիվում գրանցել է 3 գոլ ու 2 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել Բեյլից:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0