TotalFootball.am


26.05.20 18:00

Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա «Յուվենտուս» տեղափոխվելու համար


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային տեղեկացրել են, որ ստիպված կլինի աշխատավարձի կրճատման գնալ, եթե ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով Tuttosport-ին:

ՄՅՈՒ-ն ցանկանում է Պոգբայի համար մոտ 100 միլիոն եվրո ստանալ: Գործարքին կարող են ներգրավվել «Յուվենտուսի» մի քանի ֆուտբոլիստներ: Պոլի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Ինտերը» և ՊՍԺ-ն:

ՄՅՈՒ-ի հետ Պոգբայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: «Կարմիր սատանաները» կարող են օգտվել ևս 1 մրցաշրջանով պայմանագիրը միակողմանիորեն երկարաձգելու հնարավորությունից:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0