TotalFootball.am


27.05.20 20:56

Մեսսին՝ COVID-19-ի մասին. «Անգամ չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ հենց այսպես կլինի»


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել կորոնավիրուսի համավարակի՝ մարդկության կյանքի վրա ունեցած ազդեցության մասին:

«Վստահ եմ՝ ոչ ոք չէր սպասում նման բանի: Կային մարդիկ, ովքեր ասում էին, որ կարող են համաճարակներ լինել և դրանք կարող են պատահել ժամանակ առ ժամանակ: Բայց ես չէի կարող անգամ պատկերացնել, որ ամեն ինչ հենց այսպես կլինի: Չէի մտածել հսկայական ազդեցության մասին, որ կորոնավիրուսն է թողել գրեթե ողջ աշխարհում:

Հեշտ չէ ապրելն ու աշխատելը նման անորոշության ու անսովոր իրավիճակի պարագայում: Մենք բոլորս ցանկանում ենք իմանալ, թե երբ կվերադառնանք աշխատանքի, մարզումների ու մրցությունների: Ցանկացած ֆուտբոլիստի համար կարևոր է կենտրոնացումը պահպանելը», - Մեսսիի խոսքերն է մեջբերել adidas-ի մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0