TotalFootball.am


27.05.20 23:37

[ՎԻԴԵՈ] «ՌԲ Լեյպցիգը» ոչ-ոքի խաղաց «Հերտայի» հետ


Բունդեսլիգայի 28-րդ տուրում «ՌԲ Լեյպցիգը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով խաղաց «Հերտայի» հետ: Խաղը կայացավ Լեյպցիգի «Ռեդ Բուլլ-Արենա» մարզադաշտում:

Թիմերը մեկական գնդակով փոխանակվեցին յուրաքանչյուր խաղակեսում: Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց «Հերտայի» ֆուտբոլիստ Մարկո Գրուիչը: Տանտերերը 24-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը, աչքի ընկավ Լուկաս Կլոստերմանը: 63-րդ րոպեին «ՌԲ Լեյպցիգը» մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Մարցել Հալստենբերգը: Չնայած դրան՝ մի քանի րոպե անց «ցլերն» առաջ անցան հաշվի մեջ Պատրիկ Շիկի գոլի շնորհիվ, բայց Հերտան կարողացավ խուսափել պարտությունից. 11-մետրանոցից աչքի ընկավ Քշիշտոֆ Պյոնտեկը:

«Լեյպցիգը» 55 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում: «Հերտան» 35 միավոր ունի և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0