TotalFootball.am


28.05.20 22:09

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Հայտնի է ԱՊԼ-ի վերսկսման օրը


Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկությունը կվերսկսվի հունիսի 17-ին: Այս մասին հաղորդում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Պրեմիեր լիգայի բաժնետերերը համաձայնության են եկել 2019/20 մրցաշրջանի վերսկսման նոր նախնական ժամկետի շուրջ. դա տեղի կունենա հունիսի 17-ին՝ չորեքշաբթի օրը՝ անվտանգության բոլոր միջոցառումներին հետևելով», - ասված է հաղորդագրության մեջ:

Լիգայի Գավաթի եզրափակչի պատճառով հետաձգված «Ասթոն Վիլա» - «Շեֆիլդ» և «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղերը կկայանան հունիսի 17-ին: ԱՊԼ-ն լիարժեք կմեկնարկի ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին:

Անգլիական Պրեմիեր լիգայի գլխավոր տնօրեն Ռիչարդ Մասթերսը նշել է, որ վերսկսման ժամկետը կհաստատվի, երբ կկատարվեն «անվտանգության բոլոր անհրաժեշտ պահանջները»: Խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0