TotalFootball.am


02.06.20 12:32

«Բարսելոնան» անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է հասել Մարտինեսի հետ


Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում նոր մանրամասներ է հրապարակել Լաուտարո Մարտինեսի՝ «Ինտերից» «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին:

«Լիարժեք համաձայնություն է ձեռք բերվել Լաուտարո Մարտինեսի և «Բարսելոնայի» միջև: Կատալոնական ակումբում նրա աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո՝ պլյուս պարգևավճարներ: Առաջիկա շաբաթներին «Բարսելոնան» պետք է համաձայնության հասնի «Ինտերի» հետ, որը ցանկանում է ֆուտբոլիստի համար 111 միլիոն եվրո ստանալ, ինչը սահմանված է պայմանագրով: Սակայն «90 միլիոն եվրո և ֆուտբոլիստ» առաջարակը նույնպես կհամոզի միլանյան ակումբին: «Բարսելոնայի» նախորդ առաջարկը՝ 60 միլիոն եվրո և Արտուրո Վիդալն ու Նելսոն Սեմեդուն, մերժվել էր», - գրում է աղբյուրը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0