TotalFootball.am


02.06.20 14:38

ՖԻՖԱ-ն կոչ է արել չպատժել ԱՄՆ-ում բողոքի ցույցերին աջակցող ֆուտբոլիստներին


ՖԻՖԱ-ն կոչ է արել չպատժել այն ֆուտբոլիստներին, որոնք աջակցում են ԱՄՆ-ում բողոքի ցույցերին:

«ՖԻՖԱ-ն լիովին հասկանում է էմոցիաների և անհանգստության խորությունը, որոնք արտահայտում են շատ ֆուտբոլիստներ Ջորջ Ֆլոյդի սպանության ողբերգական հանգամանքների ֆոնին: Խաղի կանոնների կիրառումը փողնված է մրցաշարերի կազմակերպիչների հայեցողությանը, որոնք պետք է ղեկավարվեն առողջ դատողությամբ ու հաշվի առնեն կատարվող իրադարձությունների կոնտեքստը:

ՖԻՖԱ-ն բազմիցս հայտարարել է ռասիզմի ու ցանկացած տեսակի խտրականության դեմ վճռական պայքարի մասին, որպեսզի արմատախիլ արվի նման պահվածքը», - ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ, որը հրապարակել է Associated Press-ը:

«Պադեբորնի» հետ խաղում «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ցուցադրեց շապիկը, որի վրա գրված էր. «Արդարադատությունը Ջորջի համար»: Այդպիսով անգլիացին սոլիդարություն էր հայտնել ամերիկացի Ջորջ Ֆլոյդին, որը ոստիկանների գործողության արդյունքում զոհվել էր Մինեապոլիսում: Մրցավարը ոչ սպորտային պահվածքի համար դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Սանչոն պատժվել է ոչ թե Ֆլոյդին աջակցող արտահայտության, այլ խաղաշապիկը հանելու համար:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0