TotalFootball.am


03.06.20 20:58

Ռոնալդուն 4 ժամ շուտ է ժամանել «Յուվենտուսի» մարզաբազա՝ անհատական մարզվելու համար


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծ էնտուզիազմով է վերաբերվում մարզումներին:

Այսօր՝ հունիսի 3-ին, ֆուտբոլիստը 12:52 է ժամանել ակումբի՝ Կոնտինասսեում գտնվող մարզաբազա, որպեսզի անհատական մարզում անցկացնի: Պորտուգալացին մոտավորապես 4 ժամ ավելի շուտ է սկսել աշխատել, քան նախատեսված էր թիմային մարզումը: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:

Նշվում է, որ «Յուվենտուսի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են գտնվում: Նույնիսկ նրանք, ովքեր ակումբի ճամբար են վերադարձել մեծամասնությունից ավելի ուշ, օրինակ՝ Գոնսալո Իգուայինը, իրենց լավ մարզավիճակի են բերում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0