TotalFootball.am


03.06.20 22:30

«Տոտենհեմում» կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա


Անգլիական Պրեմիեր լիգան հայտնել է ակումբներում կորոնավիրուսի թեստավորման հերթական փուլի արդյունքները: Հունիսի 1-2-ին կատարվել է 1197 թեստավորում ակումբների ֆուտբոլիստների և աշխատակիցների շրջանում:

Թեստերից մեկի պատասխանը դրական է եղել: «Տոտենհեմից» հայտնել են, որ խոսքն իրենց ակումբի անդամներից մեկի մասին է: Հիվանդությունն ընթանում է առանց սիմպտոմների: Վիրուսակիրը, որի անձը չի բացահայտվում, 7 օր ինքնամեկուսացման մեջ կգտնվի:

Մինչ այս անցկացված թեստավորման 4 փուլերում կատարվել է 5097 թեստ ու բացահայտվել վարակի առկայության 13 դեպք:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0