TotalFootball.am


04.06.20 12:39

Մյուլերը պատասխանել է, թե ում հետ կցանկանար խաղալ՝ Մեսսիի՞, թե՞ Ռոնալդուի


Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է այն հարցին, թե համաշխարհային ֆուտբոլի աստղերից ում հետ կցանկանար խաղալ մի թիմում:

«Հնարավոր է՝ իմ անցած տարիներին ես կուզեի խաղալ Լիոնել Մեսսիի հետ, քանի որ իմ կարիերայի առաջին 6 կամ 7 տարիներին ես ավելի արագ հարձակվող էի: Հիմա ես շատ լավ մարզավիճակում եմ ու ավելի շատ գոլային փոխանցումներ եմ անում: Հնարավոր է՝ հիմա ինձ համար ավելի լավ կլիներ նույն թիմում խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, սակայն մեր թիմում կա Ռոբերտ Լևանդովսկին: Կարծում եմ՝ նա ավելի լավ տարբերակ է, քան Ռոնալդուն:

Ես խաղացել եմ Մեսսիի ու Ռոնալդուի դեմ: Հաղթել ու պարտվել եմ երկուսին էլ: Նրանք յուրահատուկ են, նման չեն սովորական շատ լավ ֆուտբոլիստների», - Մյուլերի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0