TotalFootball.am


04.06.20 15:19

Կասիլյասը նշել է «Ռեալի» պատմության 2 լավագույն ֆուտբոլիստների անունները


Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, իր կարծիքով, «Արքայական ակումբի» պատմության երկու լավագույն ֆուտբոլիստներին:

«Ակումբի պատմության երեք լավագույն ֆուտբոլիստնե՞րը: Երեքի հաշվով չգիտեմ, բայց երկուսի անունը կտամ: Նրանք են դոն Ալֆրեդո դի Ստեֆանոն ու Կրիշտիանու Ռոնալդուն», - Կասիլյասի խոսքերն է մեջբերել AS-ը:

Դի Ստեֆանոն «Ռեալում» խաղացել է 1953-ից 1964 թվականներին: Նա ակումբի հետ 18 տիտղոս է նվաճել:

Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան թիմում խաղացել է 2009-ից 2018 թվականներին և դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 438 խաղերում դառնալով 450 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0