TotalFootball.am


04.06.20 19:28

«Նոան» տուգանայինից խփած միակ գոլով հաղթեց «Ալաշկերտին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում մրցանակային խմբում «Նոան» ընդունել էր «Ալաշկերտին»: Խաղը կայացավ «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Նոայի»:

Առաջին խաղակեսում թիմերը գոլեր չխփեցին: Երկրորդ խաղակեսի հիմնական մասը ևս անցավ առանց գոլերի և միայն հանդիպման վերջին՝ 89-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը գոլով եզրափակեց իր իսկ վաստակած տուգանայինը:

Այս հաղթանակից հետո «Նոան» միավորների քանակը հասցրեց 34-ի և «Ալաշկերտի» ու «Լոռիի» հետ կիսում է 2-րդից 4-րդ հորիզոնականները:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0