TotalFootball.am


04.06.20 20:26

Բեյլի գործակալ. «Գարեթը չի ցանկանում վերադառնալ ԱՊԼ»


Ջոնաթան Բարնեթը՝ «Ռեալի» եզրային Գարեթ Բեյլի գործակալը, մեկնաբանել է ֆուտբոլիստի հավանական վերադարձը ԱՊԼ:

«Ես միշտ ասել եմ, որ Գարեթը միանգամայն երջանիկ է Մադրիդում: Նա հրաշալի կենսակերպ ունի, չգիտեմ, թե ինչ պատճառով նա կարող է լքել Մադրիդը: Ֆինանսական տեսանկյունից՝ փողը կհերիքի նրա երեծաներին ու թոռներին մինչև կյանքի վերջ: Նա գրեթե ամեն ինչ հաղթել է բացի Աշխարհի առաջնությունից: ԱՊԼ վերադարձը մեծ իրադարձություն կլիներ, բայց ես չեմ կարծում, որ հիմա նա ցանկանում է դա: Նա երջանիկ է «Ռեալում»», - Բարնեթի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Այս մրցաշրջանում Բեյլը «սերուցքայինների» կազմում 18 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում: 30-ամյա ուելսցին 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Արքայական ակումբի» և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0