TotalFootball.am


05.06.20 13:00

Երկու ֆուտբոլիստ է տուժել «Բենֆիկայի» ավտոբուսի վրա քարերով հարձակումից


«Բենֆիկայի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա հարվածել են քարերով Պորտուգալիայի՝ վերսկսված առաջնության առաջին խաղից հետո: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ավտոբուսն «Էշտադիու Դա Լուշ» մարզադաշտից ուղևորվում էր ակումբի մարզաբազա: Կիսապաշտպաններ Յուլիան Վայգլն ու Անդրիա Ժիվկովիչը վնասվածքներ են ստացել կոտրված ապակիներից, ինչից հետո անմիջապես հոսպիտալացվել են:

«Բենֆիկան» երաշխավորել է լիարժեք համագործակցությունն իշխանությունների հետ և նրանց կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ հանցագործներին հայտնաբերելու համար:

Նշենք, որ 25-րդ տուրում «Բենֆիկան» ընդունել էր «Տոնդելուին»: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0