TotalFootball.am


05.06.20 14:57

Ռոնալդուն դարձավ առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը


«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է դոլարային միլիարդատեր: Այս մասին հաղորդում է Forbes-ը:

35-ամյա հարձակվողը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որի կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը: Կրիշտիանուն նաև դարձել է այդ ցուցանիշով երրորդ մարզիկը: Ավելի վաղ դա հաջողվել էր գոլֆիստ Տայգեր Վուդսին ու բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին:

Այս պահին վաստակած գումարից 650 միլիոն դոլարը Ռոնալդուն ստացել է որպես աշխատավարձ: Մնացած միջոցները գոյացել են հովանավորչական պայմանագրերից: Վերջին տարվա ընթացքում պորտուգալացին վաստակել է 105 միլիոն դոլար, ինչը նրան թույլ է տվել բարձրանալ 2020-ի ամենահարուստ հայտնիների քառյակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0