TotalFootball.am


26.06.20 12:54

Հոլանդ. «Հիմա ես չեմ պատրաստվում հեռանալ «Բորուսիայից»»


Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկա ժամանակներում այլ ակումբ տեղափոխվել:

«Ես ապրում եմ ներկայով: Նոր եմ տեղափոխվել «Դորտմունդ» և չեմ պատրաստվում հիմա հեռանալ», - նորվեգացու խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով WAZ-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայի 14 խաղի է մասնակցել՝ խփելով 13 գոլ ու կատարելով 3 գոլային փոխանցում: Հարձակվողը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «ՌԲ Զալցբուրգից»: Գերմանական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0