TotalFootball.am


26.06.20 13:59

«Միլանն» աշխատում է Բակայոկոյին վերադարձնելու ուղղությամբ, «Չելսին» ներկայացրել է իր պահանջը


«Չելսիի» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոն, որը վարձակալության պայմանագրի ավարտից հետո հեռացել է «Մոնակոյից», կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում, 25-ամյա ֆուտբոլիստի վերադարձով հետաքրքրված է «Միլանը»: «Ռոսոներիներն» արդեն բանակցություններ են վարում տեղափոխության ուղղությամբ: «Չելսին» միտք ունի Տյեմուեի վաճառքից 20-25 միլիոն եվրո վաստակել: Այդուհանդերձ, իտալական ակումբը պատրաստ չէ կիսապաշտպանի գործող պայմանագրի պայմաններին, ըստ որոնց նա մրցաշրջանում 6,5 միլիոն եվրո է ստանում մրցաշրջանում: «Միլանը» ցանկանում է համաձայնության գալ 4 միլիոն աշխատավարձի և 4 տարվա պայմանագրի շուրջ:

Բակայոկոն «Չելսի» է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականին: 2018/19 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Միլանում»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0