TotalFootball.am


26.06.20 16:30

«Ցավալի է տեսնելը». Սուլշերը՝ «Լիվերպուլի» չեմպիոնության մասին


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Լիվերպուլի» չեմպիոնությունն ԱՊԼ-ում:

Նախօրեին մերսիսայդյան ակումբը 30 տարի անց կրկին դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն:

«Ցանկացած թիմ, որին հաջողվում է հաղթել Պրեմիեր լիգան, արժանի է հարգանքի: Այս առաջնությունում հաղթելը դժվար է: Յուրգենն ու նրա տղաները հրաշալի աշխատանք կատարեցին:

Ամեն անգամ, երբ տեսնում ես, որ ուրիշ մեկն է բարձրացնում տիտղոսը, դա ցավալի է: Ես կարծում եմ, որ դա զգում են բոլորը, ովքեր կապված են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ ֆուտբոլիստներն ու երկրպագուները:

7 տարի առանց առաջնությունում հաղթանակի՞: Մենք ցանկանում ենք վերադառնալ հաղթական ուղուն: Դա մեր մարտահրավերն է», - Սուլշերի խոսքերն է մեջբեևել ESPN-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13