TotalFootball.am


26.06.20 20:58

«Ինտերը» մոտ է «Ռեալից» Հակիմիի տրանսֆերը գնելուն


Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում:

Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում՝ մարոկկացու հաջորդ ակումբը, ամենայն հավանայանությամբ, կդառնա «Ինտերը»: «Ներաձուրիների» ու «Սերուցքայինների» միջև բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում և մոտ են հանգուցալուծմանը: Անձամբ Աշրաֆն արդեն տվել է իր համաձայնությունը: Սպասվում է, որ տրանսֆերը կարժենա 40 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բորուսիայում» 32 խաղի է մասնակցել Բունդեսլիգայի շրջանակում՝ դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալի» հետ 21-ամյա պաշտպանի պայմանագիրը նախատեղված է մինչև 2022 թվականի ամառ: 





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0