TotalFootball.am


27.06.20 19:37

[ՎԻԴԵՈ] «Հոֆենհայմն» առանց Ադամյանի ջախջախեց «Բորուսիային», այլ արդյունքներ


Կայացավ գերմանական Բունդեսլիգայի 34-րդ տուրը: Տուրի արդյունքում հայտնի դարձան այն 2 թիմերը, որոնք «Բավարիայից» ու «Բորուսիայից» բացի կներկայացնեն Բունդեսլիգան Չեմպիոնների լիգայում:

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ խոշոր՝ 0-4 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»: Հյուրերի կազմում պոկեռ ձևակերպեց Անդրեյ Կրամարիչը: Նշենք, որ Սարգիս Ադամյանը դարձյալ բացակայում էր «Հոֆենհայմի» հայտացուցակից:

«Բորուսիան» զբաղեցրեց 2-րդ տեղն ու կխաղա Չեմպիոնների լիգայում: «Հոֆենհայմը» հանդես կգա Եվրոպա Լիգայում:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2-1 հաշվով հաղթեց «Հերտային» ու ՉԼ ուղեգիր նվաճեց, «Բայերը» մնաց 5-րդ հորիզոնականում՝ չնայած «Մայնցի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակին:

«Վերդերը» 6-1 հաշվով ջախջախեց «Քյոլնին» ու խուսափեց անմիջապես Երկրորդ Բունդեսլիգա իջնելուց և կմասնակցի անցումային խաղի: «Ֆորտունան» պարտվեց «Ունիոնին» ու դուրս մնաց Բունդեսլիգայից:

Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները. «Աուգսբուրգ» - «ՌԲ Լեյպցիգ»՝ 1-2, «Այնտրախտ» - «Պադեբորն»՝ 3-2, «Ֆրայբուրգ» - «Շալկե-04»՝ 4-0, «Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 0-4:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0