TotalFootball.am


27.06.20 21:15

2 դուբլ և «Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս հաղթեց «Արարատին»: Հանդիպումը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ գյումրեցիների:

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին «Արարատի» կազմում բացեց Զավեն Բադոյանը: 2 րոպե անց «Շիրակը» տուգանայինի իրավունք ստացավ, որը հեռահար գեղեցիկ գոլով եզրափակեց Ժիրայր Մարգարյանը: 54-րդ և 86-րդ րոպեներին «Շիրակի» կազմում դուբլով աչքի ընկավ Մորի Կոնեն, հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Մարգարյանը ևս մեկ գոլ խփեց ու ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-1:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0