TotalFootball.am


27.06.20 21:26

[ՎԻԴԵՈ] «Բարսելոնան» կարևոր միավորներ կորցրեց «Սելտայի» հետ խաղում


Իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում «Սելտան» ընդունել էր «Բարսելոնային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լուիս Սուարեսը: Երկրորդ խաղակեսում՝ 50-րդ րոպեին, «Սելտայի» կազմում պատասխան գոլը խփեց ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը: 17 րոպե անց Սուարեսը դուբլի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջնամասում՝ 88-րդ րոպեին Յագո Ասպասը հավասարեցրեց հաշիվը: Այդպիսով, առաջնությունում «Բարսելոնայի»՝ առանց հաղթանակների շարքը հասավ 5-ի:

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 69 միավորով առաջին հորիզոնականում է և երկրորդ տեղում ընթացող «Ռեալին» գերազանցում է 1 միավորով:








  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0