TotalFootball.am


27.06.20 22:59

Արյեն Ռոբբենը վերսկսել է կարիերան


Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Արյեն Ռոբբենը վերսկսել է կարիերան ու հանդես կգա հարազատ «Գրոնինգենում»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Վերադառնում եմ «Գրոնինգեն»՝ որպես ֆուտբոլիստ: Այժմ դա իմ նպատակն է: Աշխատում եմ ֆուտբոլ վերադառնալու ուղղությամբ: Առայժմ չգիտեմ՝ ինչ դուրս կգա դրանից, բայց երազում եմ խաղալ «Գրոնինգենում»», - ասել է Ռոբբենը:

Ռոբբենը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2019-ի ամռանը: Հոլանդացին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Գրոնինգենում», ՊՍՎ-ում, «Չելսիում», «Ռեալում» և «Բավարիայում»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0