TotalFootball.am


28.06.20 00:05

ՄՅՈՒ-ն լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեց ու դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/2 եզրափակիչ


Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Նորվիչն» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ու տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ գրանցվեց 2-1 հաշվիվ՝ հօգուտ ՄՅՈՒ-ի:

Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսում. 51-րդ րոպեին ՄՅՈՒ-ի կազմում աչքի ընկավ Օդիոն Իգալոն: 75-րդ րոպեին Թոդդ Կանտվելը հավասարեցրեց հաշիվը: 89-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ տանտերերի պաշտպան Թիմմ Քլոզեն: Լրացուցիչ ժամանակում՝ 118-րդ րոպեին, ՄՅՈՒ-ի պաշտպան Հարրի Մագուայրը առաջ մղեց «սատանաներին»:

Այդպիսով, ՄՅՈՒ-ն դուրս եկավ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ: 





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0