TotalFootball.am


28.06.20 00:52

[ԱՂԲՅՈՒՐ] Հակիմիի տրանսֆերն «Ինտեր» համաձայնեցված է


Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, որի տրանսֆերային իրավունքները մոտ են, կարիերան կշարունակի «Ինտերում»:

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերի» իր էջում՝ ֆուտբոլիստի ամբողջական տարնսֆերի շուրջ համաձայնությունը կայացված է 40 միլիոն եվրոյի, ինչպես նաև՝ 5 միլիոն եվրո բոնուսների դիմաց:

Ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու հնարավորության տարբերակը չի քննարկվել, դա հնարավոր չէ: Նա «Ինտերին» կմիանա հաջորդ շաբաթ: Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի բուժզննումն անցնելուց հետո:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բորուսիայում» 32 խաղի է մասնակցել Բունդեսլիգայի շրջանակում՝ դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալի» հետ 21-ամյա պաշտպանի պայմանագիրը նախատեղված է մինչև 2022 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0