TotalFootball.am


28.06.20 11:55

Սիմեոնեն «Ատլետիկոյի» նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Արագոնեսին


«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան ակումբի նոր ռեկորդ է սահմանել Պրիմերայում հաղթանակների քանակով:

Սիմեոնեի համար «Ալավեսի» նկատամբ Պրիմերայի 32-րդ տուրում 2-1 հաշվով հաղթանակը 195-րդն էր թիմի ղեկին: Այդպիսով, նա շրջանցեց մադրիդցիների նախորդ ռեկորդակիր Լուիս Արագոնեսին, որի ակտիվում 194 հաղթանակ էր: Այս մասին հաղորդում է Պրիմերայի թվիթերյան էջը:

Այս մրցաշրջանում «Ատլետիկոն» հավաքել է 58 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

Նախքան կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարը Սիմեոնեի թիմը կրկնել էր սեփական ռեկորդը առանձին մրցաշրջանում ոչ-ոքիների քանակով: «Ատլետիկի» հետ ոչ-ոքին այս մրցաշրջանում մադրիդցիների 13-րդն էր եղել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0