TotalFootball.am


28.06.20 14:30

Իմոբիլեն կրկնել է Ռոբերտո Բաջոյի նվաճումը


Հունիսի 27-ին Հռոմում կայացավ Ա Սերիայի 28-րդ տուրի «Լացիո» - «Ֆիորենտինա» հանդիպումը: Տանտերերը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան «մանուշակների» նկատմամբ:

Ֆրենկ Ռիբերիի գոլին «Լացիոն» պատասխանեց Չիրո Իմոբիլեի (11-մետրանոց) և Լուիս Ռոբերտոյի գոլերով:

Ինչպես հաղորդում է Football Chart-ը՝ Իմոբիլեն, որը գլխավորում է Ա Սերիայի լավագույն ռմբարկուների ցանկը, այս մրցաշրջանում արդեն 11-րդ 11-մետրանոցն իրացրեց: Վերջին անգամ նման բան հաջողվել էր Ռոբերտո Բաջոյին 1997/98 մրցաշրջանում: Այդ ժամանակ Բաջոն խաղում էր «Բոլոնիայում»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0