TotalFootball.am


28.06.20 15:59

«Յուվենտուսը» մոտ է «Ման. Սիթիի» 19-ամյա հարձակվողին ձեռք բերելուն


«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆելիշ Կոռեյան մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Այս մասին հաղորդվում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ այսօր, հունիսի 28-ին, 19-ամյա պորտուգալացին բուժզննում կանցնի իտալական ակումբում: Կոռեյան «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2019-ի ամռանը «Սպորտինգից», ինչից հետո վարձակալությամբ հանդես էր գալիս «ԱԶ Ալկմարում»: Հոլանդական ակումբի երկրորդ թիմում ֆուտբոլիստն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Կոռեյան Պորտուգալիայի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստ է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0