TotalFootball.am


28.06.20 17:27

«Ռոման» նոր պայմանագիր է առաջարկել Էդին Ջեկոյին


«Ռոման» հարձակվող Էդին Ջեկոյին նոր պայմանագիր է առաջարկել: Այս մասին «Թվիթերում» հաղորդում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Ռոման» մտադիր է ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը (6 մլն եվրո տարեկան) պահպանելով՝ պայմանագիրը երկարաձգել մինչև 2023 թվականը:

Ջեկոն բոսնիական «Ժելեզնիչարի» սան է: 34-ամյա հարձակվողը «Ռոմա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2016 թվականին: Հռոմեական ակումբի հետ Ջեկոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 17 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0