TotalFootball.am


29.06.20 18:57

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Յուվենտուսը» երկարաձգել է Բուֆֆոնի և Կյելինիի պայմանագրերը


«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագրերը դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի ու պաշտպան Ջորջո Կյելինիի հետ: Այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբի և ֆուտբոլիստների միջև նոր պայմանագրերն ուժի մեջ կլինեն մինչև 2021 թվականի ամառ:

Բուֆֆոնը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է դարձել 2001 թվականի ամռանը: 2018-ի ամռանը իտալացին տեղափոխվեց ՊՍԺ՝ որպես ազատ գործակալ, բայց 1 տարի անց անվճար վերադարձավ թուրինյան ակումբ: Այս մրցաշրջանում 42-ամյա Բուֆֆոնը մասնակցել է Ա Սերիայի 7 խաղի ու բաց թողել 7 գոլ:

Կյելինին «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է դարձել 2005 թվականի ամռանը: Այս մրցաշրջանում 35-ամյա պաշտպանը մասնակցել է Ա Սերիայի 3 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0