TotalFootball.am


29.06.20 20:57

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Միրալեմ Պյանիչը տեղափոխվեց «Բարսելոնա»


«Բարսելոնան» հայտարարել է «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու մասին:

Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 5 միլիոն եվրոյով բոնուսների հաշվին: Կիսապաշտպանը «Բարսելոնայի» հետ ստորագրել է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր: Պայմանագրով Պյանիչի համար սահմանվել է 400 միլիոն եվրո հրաժարագին:

Տրանսֆերը կկայանա ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական ավարտից հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր 72 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» Արթուր Մելոյի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0