TotalFootball.am


29.06.20 22:38

«Բարսելոնան» նախատեսում է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել Սետյենին


Էնրիկե Սետյենը, ամենայն հավանականությամբ, այս մրցարջանից հետո չի գլխավորի «Բարսելոնան»: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը նախատեսում է բաժանվել 61-ամյա մասնագետից: Այս մասին հաղորդում է Goal-ը:

«Բարսելոնայի» ղեկավարները դժգոհ են Սետյենի աշխատանքից: Նրանք պատրաստ են շարունակել նրա հետ համագործակցությունը միայն արդյունքների կտրուկ լավացման դեպքում, ինչպես նաև Պրիմերան ու ՉԼ-ն հաղթելու պարագայում:

Այս պահին կատալոնացիները զբաղեցնում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Մադրիդի «Ռեալին» զիջում են 2 միավորով: ՉԼ-ում «կապտանռնագույնները» քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պայքարում են «Նապոլիի» հետ:

Սետյենի դեմ են նաև մի շարք ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսսիի ու Ժերար Պիկեի գլխավորությամբ: Նրանք դժգոհ են իսպանացու տակտիկայից ու մամուլին տրվող մեկնաբանություններից:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0