TotalFootball.am


30.06.20 17:32

Խամես. «Ռոնալդուն ամենաանողոք ֆուտբոլիստն է աշխարհում»


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարծիք է հայտնել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Խամեսը Ռոնալդուի հետ «սերուցքայինների» կազմում խաղացել է 2014-ից 2018 թվականներին:

«Կարծում եմ՝ Կրիշտիանուն ֆուտբոլիստ է, որը գոլերի ծարավ է, որը մշտապես ցանկանում է գոլեր խփել: Մենք գերազանց հարաբերություններ ունենք: Երբ ես գնդակով էի, Ռոնալդուն միշտ կողքիս էր, այնպես որ, մտածում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ պարզապես գերազանց էր:

Դժվար է համեմատել ու ասել, թե ով է լավագույնը, քանի որ լավ ֆուտբոլիստները շատ շատ են, բայց ես համարում եմ, որ Կրիշտիանուն ամենաանողոք ֆուտբոլիստն է աշխարհում», - Խամեսի խոսքերն է մեջբերել Sportskeeda-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0